-
05.06.2015|
13:01
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ:
-
05.06.2015|
13:00
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:
-
05.06.2015|
12:59
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրություններին:
-
05.06.2015|
12:58
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա։ Պատվիրակությունը հունիսի 4-6-ին Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
-
05.06.2015|
12:56
ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը «մեծամասշտաբ ճգնաժամի» մեջ է:
-
05.06.2015|
12:55
ՈՒկրաինան համաձայնել է տեխնիկապես օժանդակել ձմռանը դեպի Եվրոպա գազի մատակարարմանը՝ հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
-
05.06.2015|
12:55
Բելառուսը նպատակաուղղված է ԵՄ-ի հետ նորմալ հարաբերությունների զարգացմանը, սակայն ոչ ի վնաս Ռուսաստանի հետ գործընկերության՝ Մինսկում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը:
-
05.06.2015|
12:54
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարող ասել, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ կուսակցության թեկնածուն հաղթելու ինչ շանսեր ունի՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի որոշելու խնդիրն է:
-
05.06.2015|
12:52
Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, և նրան պետք է հանգիստ թողնել՝ հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
05.06.2015|
12:51
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին: